ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Առաջիկա օրերին հնարավորինս զգոն լինել ու ակամա չտրվել սադրանքների

Առաջիկա օրերին հնարավորինս զգոն լինել ու ակամա չտրվել սադրանքների
21.07.2025 | 11:23

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար հանգուցալուծման է տանում Եկեղեցու վրա հարձակման պլանը։ Այսօր արդեն նշել է, որ պիտի մեծ հավաք անի Էջմիածնի կենտրոնական հրապարակում, ինչի տրամաբանական շարունակությունն է լինելու հարձակումը Վեհարանի վրա։

Ի՞նչ պետք է անենք մենք՝ քրիստոնյա հայերը։

1. Պատրաստ լինենք, որ յուրաքանչյուր օր կարող է տեղի ունենալ այդ հարձակումը, հետևաբար, արագ հասնենք Մայր Աթոռ ու պաշտպանենք այն։

2. Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում եմ՝ առաջիկա օրերին հնարավորության դեպքում եկեք հայրենիք ու անձամբ մասնակցեք Մայր Աթոռի պաշտպանությանը։ Սա բոլոր հայերի գոյության ու արժանապատվության կռիվն է։

3. Համագործակցելով հոգևորականների հետ՝ պետք է հերթափոխով խմբերը մշտապես լինեն Մայր Աթոռի տարածքում, որպեսզի անհավատների հարձակման դեպքում առաջին հարվածը վերցնեն իրենց վրա, մինչև օգնությունը հասնի։

4. Առաջիկա օրերին հնարավորինս զգոն լինել ու ակամա չտրվել սադրանքների, բռնության ու ատելության որևէ կոչ չանել, քանի որ այդկերպ կալանավորվում են բոլոր ազգային գործիչները։

5. Մարզերի մեր հայրենակիցներին խնդրում եմ պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում արագ հասնել Էջմիածին՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի։

6. Եթե կան մարդիկ, որոնք լավ չեն տրամադրված Վեհափառի անձի նկատմամբ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանի այս սադրանքները միայն Վեհափառի դեմ չեն։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ դրա առաջին քայլը Եկեղեցին առանց Կաթողիկոս թողնելն է։ Մի մասնակցեք Նիկոլի որևէ կոչի, մի դարձեք դժոխքի գործիք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12529

Մեկնաբանություններ